Պուլևը նոկաուտից հետո խուսափել է ուղեղի արնազեղումից

Պուլևը նոկաուտից հետո խուսափել է ուղեղի արնազեղումից

Բուլղարացի բռնցքամարտիկ Կուբրատ Պուլևը խուսափել է ծանր վնասվածքներից IBF, WBA, WBО վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման համար Վլադիմիր Կլիչկոյի դեմ մենամարտում երեք անգամ նոկդաունի, ապա նոկաուտի ենթարկվելուց հետո։

-Մենք եղել ենք հիվանդանոցում մինչև գիշերվա 2.30-ը։ Հետազոտությունը ոչինչ ցույց չի տվել. կոտրվածքներ չկան, համակարգչային տոմոգրաֆիան ուղեղի արնազեղում չի արձանագրել, միայն ուղեղի ցնցում,-նշել է «Sauerland Event»-ի ղեկավար Քրիս Մայերը։

Ավել վաղ հաղորդվել էր. որ Պուլևը մենամարտից հետո հիվանդանոց է տեղափոխվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում