Ներկայացվել է Եվրո-2016-ի թալիսմանը (լուսանկարներ)

Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած Ֆրանսիա-Շվեդիա (1:0) ընկերական հանդիպման մեկնարկից առաջ պաշտոնապես ներկայացվեց Եվրո-2016-ի թալիսմանը: Այժմ նրա համար պետք է անուն ընտրել:

Թալիսմանը կիսով չափ տղա է, կիսով չափ` հետաքրքրասեր սուպերհերոս, ում նպատակը երկրպագուների հետ ուրախանալն է և ֆուտբոլային մշակույթը ներկայացնելը: Թալիսմանն այսուհետ կմասնակցի ՈւԵՖԱ-ի պաշտոնական միջացոցառումներին, իսկ 2016 թվականի հունիսի 10-ից բոլորին կհյուրընկալի Ֆրանսիայում, որտեղ անցկացվելու է մրցաշարը:

Թալիսմանը դեռ անուն չունի: Կազմակերպիչ կողմն առաջարկել է երեք տարբերակ, որոնց միջև կարող են ընտրություն կատարել բոլորը: Գոլիքս, Դրիբլու, Սուպեր-Վիկտոր. այս անուններից մեկի օգտին կարող եք քվեարկել հետևյալ հղմամբ: Քվեարկությունը կտևի մինչև նոյեմբերի 26-ը, իսկ անունը կհրապարկվի նոյեմբերի 30-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում