Մեկնարկում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված բռնցքամարտի մրցաշարը

Նոյեմբերի 19-ին ժամը 14:00-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում կմեկնարկի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մրցաշարին կմասնակցեն Հայաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները: Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարում մեդալներ կխաղարկվեն 10 քաշային կարգերում` 49կգ, 52կգ, 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ և +91կգ:

Մրցաշարի արդյունքների հիման վրա կկազմավորի Հայաստանի հավաքականը, որն էլ կնախապատրաստվի 2015 թվականին կայանալիք վարկանիշային մրցաշարերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում