NBA. «Լեյքերսը» հաղթեց «Ատլանտային», «Նյու-Յորքը», «Օկլահոման» պարտվեցին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը կայացել է 4 հանդիպում: «Լոս-Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս հաղթանակ է տոնել «Ատլանտայի» նկատմամբ, «Միլուոկին» հաղթել է «Նյու-Յորքին», «Յուտան»` «Օկլահոմային», իսկ «Նյու-Օրլեանն» առավելության է հասել «Սակրամենտոյի» նկատմամբ:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ատլանտա»-«Լոս-Անջելես Լեյքերս»` 109:114 (20:31, 32:36, 31:24, 26:23)

«Միլուոկի»-«Նյու-Յորք»` 117:113 (30:30, 36:19, 29:31, 22:33)

«Յուտա»-«Օկլահոմա Սիթի»` 98:81 (14:23, 26:19, 32:17, 26:22)

«Սակրամենտո»-«Նյու-Օրլեան»` 100:106 (27:20, 27:25, 15:31, 31:30)

Հետևեք մեզ նաև Telegram-ում