Իվանովիչն ու Սերենա Ուիլյամսը ցուցադրական հանդիպում կանցկացնեն

Աշխարհի առաջին և հինգերորդ ռակետները՝ ամերիկուհի Սերենա Ուիլյամսն ու սերբ Անա Իվանովիչը այսօր ցուցադրական հանդիպում կանցկացնեն Դանիայում՝ Հերնինգեում։

Հանդիպումը բարեգործական կլինի, և հանգանակված ամողջ գումարը կփոխանցվի « KidsAid Denmark« հիմնադրամին։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00.00-ին, իսկ դրանից առաջ զուգախաղ կլինի. դանիացի Ֆրեդերիկ Նիլսենը Ջոնաթան Մերրեի հետ կդիմակայի Ռոբերտ Լինդստեդտին ու Խորիա Տեկաուին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում