WTA. Լյուչիչ-Բարոնին՝ տարվա վերադարձ

Խորվաթիայի առաջին ռակետ, 32-ամյա թենիսիստուհի Միրյանա Լյուչիչ-Բարոնին ճանաչվել է WTA տարվա վերադարձ (WTA Comeback Player Of The Year)։

Հիշեցնենք, որ «US Open»-ից առաջ Լյուչիչը չէր մտնում անգամ թոփ-120-ի մեջ, սակայն տարվա վերջին «Մեծ սաղավարտի» մրցաշարում հաղթեց աշխարհի երկրորդ ռակետ Սիմոնա Հալեպին և 15 տարում առաջին անգամ դուրս եկավ այդ կարգի մրցաշարի չորրորդ շրջան։ Սեպտեմբերին Քվեբեկում նա վաստակեց կարիերայում երրորդ տիտղոսը և առաջինը՝ վերջին 16 տարում։

Հավելենք, որ հաղթողը որոշվում է լրագրողների և երկրպագուների քվեարկության միջոցով։ Լյուչիչը լրագրողների քվեարկությամբ 4 ձայնով գերազանցել է Գրբին Մուգուրուսուին, իսկ երկրպագուների քվեարկության ժամանակ՝ Մարիա Շարպովային, ում օգտին քվեարկել էր երկրպագուների 48 տոկոսը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում