Հնարավոր է` Բրոք Լեսնարը վերադառնա UFC (տեսանյութ)

UFC-ի նախագահ Դուեյն Ուայտը հայտարարել է, որ բանակցություններ է վարում Բրոք Լեսնարի հետ, որպեսզի վերջինս վերադառնա կառույց: Այժմ Լեսնարը պայմանագիր ունի WWE-ի (ռեսլինգի կազմակերպիչ խոշորագույն կազմակերպություն) հետ, սակայն մարտին կդառնա ազատ գործակալ:

«Բրոք Լեսնարի հետ հիանալի հարաբերություններ ունենք: Նա շատ առողջ է: Նա ինձ տեղեկացրել է, որ հետաքրքրված է UFC վերադառնալու առաջարկով: Բրոքը կրկին ցանկանում է մենամարտել»,-հայտարարել է Ուայտը:

Չնայած Բրոք Լեսնարի` UFC-ում կարիերան երկար չի տևել` հենց նրա մենամարտերը հեռարձակելու իրավունքներն են վաճառվել ռեկորդային գներով: Ուստի` 2014 թվականում UFC-ի ֆինանսական անկումից հետո Բրոքը կարող է նպաստել կառույցի ֆինանսական վիճակի բարելավմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում