ՉԼ B խումբ. «Ռեալը» հաղթեց, «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» շարունակում է անպարտելի մնալ մրցաշարի ընթացիկ խաղարկությունում:

Խմբային փուլի 5-րդ տուրում Կարլո Անչելոտիի թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ «Բազելի» նկատմամբ: «Սանկտ-Յակոբ Պարկ» մարզադաշտում կայացած խաղի միակ գոլը 35-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի փոխանցումից հտո խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու համար այս գոլը 71-րդն էր Չեմպիոնների լիգայում: Այս ցուցանիշով մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկում Ռոնալդուն հավասարվեց «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսին, իսկ ռեկորդակիրը «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է` 74 գոլ:

Այս խմբի մյուս խաղը կայացավ «Բոլգարսկա արմիա» մարզադաշտում. «Լուդոգորեցը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»: 3-րդ րոպեին Դանի Աբալոն առաջ մղեց դաշտի տերերին, սակայն «Լիվերպուլին» հաջողվեց արագ վերականգնել հաշվի հավասարությունը. 8-րդ րոպեին անգլիական թիմի կազմում աչքի ընկավ Լամբերտը, իսկ 37-րդ րոպեին Հենդերսոնը հաշիվը դարձրեց 1:2, սակայն 88-րդ րոպեին Տերզիևը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը` 2:2:

5-րդ տուրից հետո B խմբի մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է «Ռեալը»: «Բազելն» ունի 6 միավոր, «Լիվերպուլը» և «Լուդոգորեցը»`  4-ական:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր, B խումբ

«Բազել»-«Ռեալ»` 0:1
Գոլը` Ռոնալդու 35՛

«Լուդոգորեց»-«Լիվերպուլ»` 2:2
Գոլերը` Աբալո 3՛, Տերզիև 88՛-  Լամբերտ 8՛, Հենդերսոն 37՛

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում