ՉԼ A խումբ. «Ատլետիկոն» և «Յուվենտուսը» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հաղթեց «Օլիմպիակոսին», իսկ «Յուվենտուսն» արտագնա խաղում առավելության հասավ «Մալմյոյի» նկատմամբ:

Դիեգո Սիմեոնեի թիմը հունական թիմին հաղթեց 4:0 հաշվով. 9-րդ րոպեին աչքի ընկավ Ռաուլ Գարսիան, ապա հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մարիո Մանջուկիչը: Զուգահեռաբար ընթացող «Մալմյո»-«Յուվենտուս» խաղում թուրինցիները հաղթեցին 2:0 հաշվով: 49-րդ րոպեին Ֆերնանդո Լյորենտեն բացեց հաշիվը, իսկ 88-րդ րոպեին Կարլոս Տևեսը խփեց հյուրերի երկրորդ գոլը:

Այս տուրից հետո A խմբում առաջատարն «Ատլետիկոն» է`  12 միավոր: «Յուվենտուսն» ունի 9 միավոր, «Օլիմպիակոսը»` 6, իսկ «Մալմյոն»` 3:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր, A խումբ

«Ատլետիկո»-«Օլիմպիակոս»` 4:0
Գոլերը` Գարսիա 9՛, Մանջուկիչ 38՛, 62՛, 65՛

«Մալմյո»-«Յուվենտուս»` 0:2
Գոլերը` Լյորենտե 49՛, Տևես 88՛
Հեռացում` Յոհանսեն 89՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում