ՉԼ. «Մոնակոն» արտագնա խաղում հաղթեց «Բայերին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մոնակոն» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Օկամպոսը: Հիշեցնենք, որ C խմբի մյուս` «Զենիթ»-«Բենֆիկա» խաղում ռուսական թիմը ևս հաղթել էր նվազագույն հաշվով:

Այս տուրից հետո C խմբում «Բայերն» ունի 9 միավոր, «Մոնակոն»` 8, «Զենիթը»` 7, իսկ «Բենֆիկան»` 4:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր, C խումբ

«Բայեր»-«Մոնակո»` 0:1
Գոլը` Օկամպոս 72՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում