Մարեյը նշանվել է

Շոտլանդացի թենիսիստ Էնդի Մարեյը ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն` Քիմ Սիրսին: Զույգը ծանոթացել է 2005-ին, սակայն հանրությանն իրենց կապը հայտնի է դարձել 2006-ին: 

«Mirror»-ը գրում է, որ Մարեյը ընկերուհուն անցյալ շաբաթ է առաջարկություն արել: Ի դեպ, մատանու դիզայնն ինքը` Մարեյն է արել.

«Էնդին երկար ժամանակ է աշխատել մատանու դիզայնի վրա: Քիմը միանգամից համաձայնություն է տվել ամուսնանալ Մարեյի հետ: Հիմա նրանք մի որոշ ժամանակ էլ միասին կանցկացնեն, որից հետո կպատրաստվեն հարսանիքին: Պսակի օրը դեռ նշանակված չէ»,-գրում է «Mirror»-ը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում