Լյորենտեն լաց կլինի, եթե նրան չհրավիրեն հավաքական

«Յուվենտուսի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն խոսել է Իսպանիայի հավաքական հրավիրվելու իր հնարավորությունների և ցանկության մասին։

-Եթե ինձ Իսպանիայի հավաքական չհրավիրեն, արտասվելու չափ կհուսահատվեմ։

Չգիտեմ՝ համոզվա՞ծ է արդյոք մարզիչն իմ կարողությունների հարցում։ Այն ամենն, ինչ կարող եմ անել, «Յուվենտուսում» շարունակ ջանասիրաբար աշխատելն է,-ասել է իսպանացի ֆուտբոլիստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում