Պաշտոնական. Արթուր Եդիգարյանը հեռանում է «Կայրաթից»

Ղազախական «Կայրաթը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը երկու ֆուտբոլիստների հետ, որոնցից մեկը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն է։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին անցկացրած հանդիպումների ու ցուցադրած խաղի համար՝ նրանց հետագա հաջողություններ մաղթելով։

Եդիգարյանը ղազախական ակումբի կազմում 37 հանդիպման է մասնակցել ևմեկ գոլ հեղինակել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում