Դել Բոսկեն՝ Կասիլյասի ու Արբելոայի լարված հարաբերությունների մասին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծում է, որ ֆուտբոլիստների համար ամենակարևորը անձնական փոխհարաբերությունները խաղադաշտ դաշտ չբերելն է։ Մասնագետը այդ միտքն է արտահայտել, երբ նրան հարցրել են Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի և պաշտպան Ալվարո Արբելոայի հարաբերություններում առկա լարվածության մասին։

-Որևէ անհրաժեշտություն չկա, որ ֆուտբոլիստները դաշտից դուրս լավ փոխհարաբերություններ ունենան։ Կարևորն այն է, որ նրանք ճիշտ հարաբերություններ ունենան խաղադաշտի սահմաններում,-դել Բոսկեի խոսքերն է փոխանցում «Marca» պարբերականը։ 

Հիշեցնենք, որ Կասլիյասն ու Արբելոան տարաձայնություններ ունեցան այն բանից հետո, երբ վերջինս հանդես եկավ իպաշտպանությւոն թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի, ով կոնֆլիկտ ուներ Կասիլյասի և «Արքայական ակումբի» մի քանի այլ ֆուտբոլիստների հետ թիմում աշխատելու վերջին տարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում