Բերնդ Շուստեր. Կլոպի և «Բորուսսիայի» ղեկավարության հարաբերությունները ճգնաժամային են

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը մեկնաբանել է իրավիճակը, որում հայտնվել են Դորտմունդի «Բորուսսիան» և նրա գլխավոր մարզիչ Յուրգեն կլոպը։ Շուստերը կարծում է, որ թիմում աշխատանքի վեց տարիները Կլոպի վրա ինչ-որ առումով բացասաբար են ազդում։

-Չպետք է խաբենք ինքներս մեզ. Կլոպն արդեն վեց տարի է՝ գլխավորում է«Բորուսսիան»։ Չեմ ուզում բարձրագոչ հայտարարություններ անել այն մասին, որ այդ թիմի վերջը եկել է,սակայն այդքան տարիների աշխատանքի դեպքում իր դերն է սկսում կատարել ակումբի ղեկավարության ու գլխավոր մարզչի հարաբերություններում սկսված ճգնաժամը։ Կլոպի համար միայն մի ելք կա՝ հաղթել ու միավորներ վաստակել,-ասել է Շուստերը «Die Welt» պարբերականին։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 12 տուրից հետո «Բորուսսիան» 11 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում