Նադալը պատմել է՝ որն է իր գլխավոր նպատակը նոր մրցաշրջանում

Աշխարհի երրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը, ով շարունակում է ապաքինվել մեջքի, արմունկի վնասվածքներից ու կույր աղիքի վիրահատությունից, պատասխանել էայն հարցին, թե կկարողանա՞ նույն հաջողությամբ վերադառնալ կորտ, ինչպես 2013 թվականին, երբ հաղթեց «Մեծ Սաղավարտի» երկու մրցաշարերում։

-2013 թվականի մրցաշրջանը հրաշալի էր։ Անհնար կլինի այն կրկնելը։ Ես արդեն երկու տարով մեծ եմ, բայց կաշխատեմ վերադառնալ բարձունքներ։ Այս տարի շատ խնդիրներ ունեի։ Սկզբում մեջքս, հետո արմունկս, դրան հավելած նաև կույր աղիքի բորբոքումը։ Այդ ամենն ինձ չորս ամսով դուրս թողեց մրցումներից, այդ պատճառով էլ իմ գլխավոր նպատակը նոր մրցաշրջանում վնասվածք չստանալն է։ Ես նաև ակնկալում եմ, որ ավելի շատ կխաղամ, կպայքարեմ, ընդ որում՝ «Մեծ քառյակի» մեջ չմտնող թենիսիստների հետ,-Նադալի խոսքերը մեջբերում ենք «tennisworldusa.org» կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում