Նեյմարը դժգոհել է

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին դուր չի եկել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի՝ իրեն պահեստայինների նստարանին թողնելու որոշումը։ Բրազիլացի հարձակվողն ընդգրկված չէր «Կապտանռնագույնների» մեկնարկային կազմում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «ԱՊՕԷԼ»-ի դեմ խաղում։

Ֆուտբոլիստը չի կարողացել թաքցնել դժգոհությունը՝ իմանալով, որ մեկնարկային րոպեներից դաշտ դուրս չի գալու։ Հանդիպումից հետո այդպես էլ խաղաժամանակ չստացած Նեյմարը չի ժպտացել, իչպես սովորաբար է անում, չի կատակել թիմակիցների հետ, գրում է «Sport» առցանց պարբերականը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» կիպրոսյան ակումբին հաղթեց 4։0 հաշվով և խմբային փուլի հինգերորդ տուրի տվյալներով՝ խմբում երկրորդն է։ Թիմն ակտիվում ունի 12 միավոր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում