Կլոպը գիտի՝ ինչն է պակասում «Բորուսսիային»

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Արսենալի» դեմ հանդիպման մասին (0:2)։

-Մեզնից երկար ժամանակ պահանջվեց, որ խաղի մեջ մտնենք։ Մենք բավականաչափ համարձակ չէինք գործում, մրցակցին չափազանց շատ տարածություն էինք թողնում։

Ջանասիրաբար աշխատելը կօգնի մեզ լավացնել մեր խաղը։ Այդպիսին է մեր պլանը։

Պետք է աշխատել, իսկ աշխատանքը միշտ իր պտուղներն է տալիս։ Դժվարին ժամանակներում թվում է, թե ոչինչ չի ստացվի, բայց մենք միշտ քրտնաջան աշխատում ենք, նույնիսկ հիմա։

Պարզապես թիմը իր լավագույն ժամանակները չի ապրում, և մեզ պակասում է սեփական ուժերի նկատմամբ վստահությունը,-Կլոպի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում