Տիտե. Պերեսն ու Անչելոտին քննարկել են Ռոյսին գնելու հարցը

«Կորինտիանսի» նախկին մարզիչ Տիտեն պնդում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին քննարկել են Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Մարկո Ռոյսին ձեռք բերելու հարցը։

Բրազիլացի մասնագետի վստահեցմամբ՝ Անչելոտին մերժել է Պերեսի՝ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին գնելու առաջարկը։ Իտալացի մասնագետն ասել է, որ չգիտի՝ ինչ անել Ռոյսի գետ, եթե նա խաղա «Արքայական ակումբում»։

Տիտեն ասել է նաև, որ Անչելոտիի հետ վերջին հանդիպումից իմացել է, որ իտլացի մասնագետը ցանկանում է թիմը համալրել այնպիսի կիսապաշտպանով, ինչպիսին է, օրինակ, Լուկաս Սիլվան։

-Անչելոտին ինձ ասաց, որ կցանկանար ձեռք բերել Լուկաս Սիլվային և հարցրեց ինձ, թե նա կկարողանա՞ խաղալ նույն դիրքում, ինչ Լուկա Մոդրիչն ու Թոնի Կրոսը։ 

Նա ասաց նաև, որ ակումբի նախագահը չի ցանկանում պաշտպաններ ձեռք բերել, Պերեսը ցանկացել է գնել Ռոյսին, բայց Անչելոտին չի իմացել՝ որտեղ օգտագործի նրան դաշտում,-ասել է Տիտեն «Sport TV»-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում