Պրանդելին կարող է հեռացվել աշխատանքից

«Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին մոտ ժամանակներս կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից։

Այսօր թուրքական ակումբի ղեկավարությունը նիստ է անցկացնելու՝ որոշելու իտալացի մասնագետի ապագան ակումբում։

Ինչպես հաղորդում է «Goal.com» առցանց պարբերականը, դեռ հստակ չէ՝ կկարողանա՞ «Գալաթասարայը» երեք միլիոն եվրո վճարել Պրանդելիին նրան ժամանակից շուտ աշխատանքից ազատելու դեպքում։

Հիշեցնենք, որ նախօրեին «Գալաթասարայը» կորցրեց Եվրոպա լիգայում խաղալու հնարավորությունն ու այժմ Չեմպիոնների լիգայում իր խմբում վերջին տեղն է զբաղեցնում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում