«Ման. Յունայթեդը» պատրաստվում է գնել «Ռեալի» պաշտպանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանին, գրում է «Goal.com»-ը՝ հղում կատարելով «Daily Star» պարբերականին։

Աղբյուրի փոխանցմամբ, քանի որ Խերարդ Պիկեն տրամադիր չէ հեռանալ «Բարսելոնայից», իսկ Ռոն Վլաարի մարզավիճակն ու վերականգնման ժամկետները կասկածներ են հարուցում, «Մանկունյացիները» որոշել են պաշտպանությունն ուժեղացնել Վարանի միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում