Բուքմեյքերական ընկերությունների ապշեցնող ակցիաները

«Հալլ Սիթիի» դեմ խաղից առաջ «Paddy Power» ընկերությունը «Լիվերպուլի» երկրպագուներին առաջարկեց Մարիո Բալլոտելլիի մարզաշապիկները փոխանակել Ռոբբի Ֆաուլերի կամ Իան Ռաշի մարզահագուստներով: Մարիոն չհիասթափեցրեց բուքմեյքերական ընկերությանը. ԱՊԼ-ում անցկացրած 6 խաղերից և ոչ մեկում նա գոլի հեղինակ չդարձավ: 

Բենդտների վարտիքը

Այս ակցիան մյուսներից ավելի փառք բերեց իռլանդական բուքմեյքերներին: Եվրո 2012-ի ժամանակ Նիկլաս Բենդտները պորտուգալացիների դեմ խաղում դուբլի հեղինակ դարձավ ու իջեցրեց մարզահագուստը` ցույց տալով «Paddy Power» ապրանքանիշի վարտիքը:
ՈւԵՖԱ-ն մարզիկին տուգանեց 100.000 եվրոյով: Դանիայի հավաքականի հովանավոր «Ladbrokes» բուքմեյքերական ընկերությունը ևս չուրախացավ:

Մոյեսի արձանը

«Այս մարդը սահմանել է բոլոր ռեկորդները: Ֆուտբոլային հանճար է: Ընտրյալ: Լիվերպուլում նրան պաշտում են»,-այսպես արվեց Դևիդ Մոյեսի` «Էնֆիլդ» արենայի դիմացի արձանի բացման անոնսը: Նա իսկապես «Մանչեսթեր Յունայթեդին» գլորեց անդունդը` իրականացնելով «Լիվերպուլի» երկրպագուների վաղեմի երազանքը:

Երկրորդ աշխատանք պահեստայինների համար

«Paddy Power»-ը վահանակներ պատրաստեց թոփ-ակումբների` պահեստայինների նստարաններին գտնվող ֆուտբոլիստներին երկրորդ աշխատանք փնտրելու հորդորով: Անդրեյ Արշավինին առաջարկել էին զուգարաններ մաքրել, Տորրեսին խորհուրդ էին տալիս համբուրգերներ պատրաստել: «Չելսիի» բողոքարկմամբ` Տորրեսին վերաբերող վահանակը հանեցին, սակայն «Paddy Power»-ը գտավ այլընտրանք` բեռնատարի վրա փակցնելով նման գրություն:

Ծիածանի քուղեր

«Paddy Power»-ը ֆլեշ-մոբ կազմակերպեց հոմոֆոբիայի դեմ: Դրան մասնակցեց նաև Ջոուի Բարտոն: Ֆուտբոլիստները պետք է ծիածանի գույներով քուղեր օգտագործեին:

 

Նախկինում Բարտոնն արդեն նկարհանվել էր հակասական մի գովազդային հոլովակում:

Անտառները

Մունդիալ 2014-ից առաջ «Paddy Power» ընկերությունը աջակցեց Անգլիային Ամազոնիայի անտառներում «Առաջ, Անգլիա» գրությունը թողնելով: Որոշ մարդիկ հավատացին, որ ակցիայի համար իսկապես ծառեր են կտրվել: Անգլիայում հերքեցին` ասելով, որ որևէ ծառ չեն հատել:

Ֆերգյուսոնի արձանը

«Օլդ Թրաֆֆորդում» Մոյեսի վատագույն օրերին արենայի դիմաց կանգնեցվեց Ալեքս Ֆերգյուսոնի արձանը: Այն ապակե տուփի մեջ էր, որի վրա գրված էր` «Արտակարգ դրության դեպքում ապակին կոտրել»:

Սև հումոր

Ջինի կախարդական լամպը, Maggie և Fergie (Մարգրետ Թետչեր և Ալեքս Ֆերգյուսոն) ջնջված անունները և ռեզյումե. «Լիվերպուլի» երկրպագուներն ընդամենը մի ցանկություն ունեն»: Հումորը շատ սև էր ստացվել. նախօրեին մահացել էր Թետչերը, թեկուզ և Լիվերպուլում նրան ավելի քիչ չէին սիրում, քան Ֆերգյուսոնին:

Կույր ֆուտբոլիստները

Գովազդը մեծ սկանդալի առիթ տվեց: Կույր ֆուտբոլիստը ոտքով հրում է կատվին (դա ցուցադրված չէ), իսկ գրասենյակի ներկայացուցիչը խոստանում է վերադարձնել գումարն ու խորհուրդ է տալիս նայել, թե ինչի վրա ես խաղադրույք կատարում:

Լուիս Սուարես

«Հաջորդն ու՞մ կկծի Սուարեսը». այսպիսի խաղադրույքներ էին ընդունում «Paddy Power»-ում: Մունդիալ 2014-ում Կյելինիի հետ տեղի ունեցած միջադեպից հետո բուքմեյքերները պաստառ փակցրեցին, որտեղ Սուարեսը առանց ատամների էր:

«Փչիր ինձ»

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բարսելոնա» խաղից առաջ «Paddy Power»-ը «Blow Me»` «Փչիր ինձ» գրությամբ գովազդ պատրաստեց Ռայան Գիգզի սիրելիի` Իմոջեն Տոմասի մասնակցությամբ: Բուքմեյքերները խոստացել էին վերադարձնել գումարները, եթե «Բարսելոնան» հաղթեր ավելացրած ժամանակում:

Ռոյ Հոջսոն

Բրազիլիայում կայացած Մունդիալից առաջ «Paddy Power»-ի ներկայացուցիչները դիմակավորել էին Ռիոյի Հիսուսի արձանը: Հսկա արձանի դեմքին Հոջսոնի կերպարանքն էին ամրացրել: Ինչպես գիտենք, դա չօգնեց, թեպետ ազդեցիկ էր:

Երկրորդ հայտնություն

Եվս մեկ աստվածային սյուժե: Մոուրինյոյի` «Չելսի» վերադարձից հետո Լոնդոնի փողոցներից մեկում Ժոզեն հայտնվեց Հիսուսի կերպարանքով և լենդոնցիների հաղթանակի կանխատեսմամբ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում