Կարեն Գրիգորյանը կմասնակցի Բարսելոնայի մրցաշարին

Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կմասնակցի վեց գրոսմայստերների` շրջանային մրցակարգով անցկացվելիք մրցաշարին: Մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը:

Կարենի մրցակիցները կլինեն չինացի Լի Չաոն, հունգարացի Բալոգ Չաբան, իսպանացիներ Միգուել Իլեսկասը, Ալվար Ալոնսոն և Մարկ Նարցիսոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում