Բրանդաոն դատապարտվել է 1 ամսվա ազատազրկման (տեսանյութ)

«Բաստիայի» բրազիլացի ֆուտբոլիստ Բրանդաոն «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Տիագո Մոտտայի քիթը կոտրելու համար դատապարտվել է 1 ամսվա ազատազրկման: Նման որոշում կայացրել է Փարիզի Ուղղիչ դատարանը. տեղեկանում ենք «L’Express»-ից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին, Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի` «Պարի Սեն Ժերմեն»-«Բաստիա» (2:0) խաղից հետո Բրանդաոն գլխով հարվածել էր Մոտտայի դեմքին և կոտրել վերջինիս քիթը: Ավելի վաղ Ֆրանսիայի առաջնության կարգապահական հանձնաժողովը Բրանդաոյին, ով ընդունել էր իր մեղքը և ներողություն խնդրել Մոտտայից, որակազրկել է 6 ամսով:



Հետևեք մեզ նաև Telegram-ում