Ըստ Ռայոլայի` Բալոտելլին վատ է խաղում, քանի որ քիչ է տեսնում դստերը

«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլիի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդի վերջին շրջանի վատ խաղի մասին: Բացի այդ, Ռայոլան ընդգծել է, որ Մարիոն երբեք չի վերադառնա Իտալիայի առաջնություն:

-Պետք չէ քննադատել Բալոտելլիին: Այն դժվարությունները, որոնց հետ այժմ Մարիոն բախվում է, առնչություն չունեն ֆուտբոլային որակների հետ: Պարզապես նա քիչ է տեսնում դստերը: Բալոտելլիին ժամանակ է պետք «Լիվերպուլին» հարմարվելու համար: Մեկ բան կարող եմ հստակ ասել` նա երբեք չի վերադառնա Իտալիա,-Ռայոլայի խոսքը մեջբերված է «Corriere dello Sport»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում