Մեսսին նոր խաղակոշիկները նվիրել է հարազատ քաղաքին (տեսանյութ)

«Adidas» ընկերությունը «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ համատեղ ներկայացրել է նոր խաղակոշիկներ, որոնք նվիրված են ֆուտբոլիստի հարազատ քաղաքին` Ռոսարիոյին:

«Adidas»-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ խաղակոշիկներն անվանվել են «mirosar10»` «Իմ Ռոսարիո»: IO տառերը գրված են 10 թվով, որը խորհրդանշում է Մեսսիի` «Բարսելոնայում» և Արգենտինայի հավաքականում խաղահամարը:

Խաղակոշիկի գունավորումը ևս պատահական ընտրություն չէ. նարնջագույնը Մեսսիի առաջին ակումբի` «Գրանդոլիի» գույնն է: Բացի այդ, խաղակոշիկի վրա ներկայացված է Ռոսարիոյի քարտեզը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում