Չեմպիոնների լիգա. 5-րդ տուրի խորհրդանշական կազմը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի խորհրդանշական կազմը:

Տուրի լավագույն դարպասապահ է ճանաչվել «Արսենալից» Էմիլիանո Մարտինեսը, ով հիանալի խաղ ցուցադրեց Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ և օգնեց իր թիմին 2:0 հաշվով հաղթանակ տոնել: Աջ պաշտանի դիրքում է «Ատլետիկոյից» Խուանֆրանը, ով «Օլիմպիակոսի» դեմ խաղում մադրիդյան թիմին ոչ միայն օգնեց անառիկ պահել դարպասը, այլև կատարեց գոլային փոխանցում: Պաշտպանության կենտրոնում ընդգրկվել են «Ատլետիկից» Միկել Սան-Խոսեն և «Անդերլեխտից» Շանսել Մբեմբան, ով դուբլ ձևակերպեց «Գալաթասարայի» հետ խաղում: Ձախ պաշտպանի դիրքում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի փորձագետները ներկայացրել են «Մոնակոյից» Այմեն Աբդենուրին, ով հիանալի խաղաց «Բայերի» դեմ:

Լավագույն կիսապաշտպանների դիրքում ընդգրկվել են «Պորտուից» Էկտոր Էրրերան, «Չելսիից» Սեսկ Ֆաբրեգասը և «Սպորտինգից» Նանին: Իսկ հարձակման եռյակը կազմել են «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Ատլետիկոյից» Մարիո Մանջուկիչը: Այս ֆուտբոլիստները հեթ-տրիկ ձևակերպեցին համապատասախանաբար` ԱՊՕԷԼ-ի, «Բավարիայի» և «Օլիմպիակոսի» հետ խաղերում:


Հետևեք մեզ նաև Telegram-ում