Ռոբին վան Պերսի. Ինձ դուր են գալիս Սանչեսի նման ֆուտբոլիստները

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին գովանաբել է Ալեքսիս Սանչեսին, ով ամռանը «Բարսելոնայից» տեղափոխվեց «Արսենալ»:

-Ես միշտ հավանել եմ Սանչեսի խաղը` անգամ «Բարսելոնայում»: Ըստ իս` Չիլիի հավաքականի կազմում նա հիանալի հանդես եկավ Աշխարհի առաջնությունում: Նա շատ լավ ֆուտբոլիստ է, լավ արագություն ունի, տեխնիկապես ուժեղ է: Ալեքսիսն ամեն ինչ կարող է տալ թիմին, իսկ ինձ դուր են գալիս նման ֆուտբոլիստները,-Ռոբին վան Պերսիի խոսքը մեջբերված է «Express»-ից:

Հավելենք, որ «Արսենալի» կազմում Սանչեսը մասնակցել է 20 խաղի, խփել է 13 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում