Ռիբերի. «Ոսկե գնդակն» ինձ համար այլևս նշանակություն չունի

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, վերհիշելով «Ոսկե գնդակ 2013» մրցանակաբաշխությունը, ընդգծել է` հստակ հասկացել է, որ մրցանակը շնորհելու են «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

«Նախորդ մրցանակաբաշխության ժամանակ շատ բան հասկացա: Երբ ժամանեցինք Ցյուրիխ, կնոջս ասացի. «Տե՛ս, թե ինչպես եմ պարտվելու»: Ես տեսնում էի, թե ինչպես է Զեպ Բլատերը գրկում Կրիշտիանու Ռոնալդուին և նկատել էի, որ վերջինիս հետ էր ամբողջ ընտանիքը:

Հասկանալի էր, որ Ռոնալդուն է հաղթելու, հակառակ դեպքում` նրա հետ ամբողջ ընտանիքը չէր ժամանի: Այս տարի նույնն է լինելու: «Ոսկե գնդակն» ինձ համար այլևս նշանակություն չունի»,-Ռիբերիի խոսքը մեջբերված է «Football Espana»-ից:

«Ոսկե գնդակ 2014» թեկնածուների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում