Թոնի Կրոս. Սկսում եմ հոգնել

Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը «Kicker»-ի հետ զրույցում խոստովանել է, որ հոգնածություն է զգում:

«Անհամբերությամբ սպասում եմ ամռանը: 2014 թվականի ընթացքում ես հանդես եկա «Բավարիայում», այնուհետև ամբողջությամբ մասնակցեցի Աշխարհի առաջնությանը, իսկ այժմ «Ռեալում» գրեթե ոչ մի խաղ բաց չեմ թողնում:

Կյանքումս այդքան շատ չէի խաղացել: Այս ամենին գումարած` հունվարին Իսպանիայի առաջնությունում երկարատև ընդմիջում չկա, ինչպես Բունդեսլիգայում: Սկսում եմ հոգնել և սպասում եմ ամռանը»,-ասել է Կրոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում