Գվարդիոլա. Ամբողջ աշխարհը տեսավ` ինչ արեցին գերմանացի ֆուտբոլիստները

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ իր սաներից մի քանիսն արժանի են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

««Ոսկե գնդակը» միշտ խոսակցությունների գլխավոր թեմա է դառնում: Անխոս, «Բավարիայի» մի քանի ֆուտբոլիստներ արժանի են այս մրցանակին: Ընդլայնված ցանկում հայտնված բոլոր ֆուտբոլիստները, անխոս, տաղանդավոր են: Մեսսին և Ռոնալդուն միշտ կան այդ ցանկում, բայց ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչ արեցին գերմանացի ֆուտբոլիստներն Աշխարհի առաջնության ժամանակ»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Goal» պարբերականից:

Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների և լրագրողների քվեարկության արդյունքում: Երեք հիմնական թեկնածուների անունները ՖԻՖԱ-ն կհրապարակի դեկտեմբերի 1-ին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2015 թվականի հունվարի 12-ին, Ցյուրիխում կայանալիք միջոցառման ժամանակ: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում