Բալոտելլին չի մասնակցի «Սթոք Սիթիի» հետ խաղին

«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլին չի կարողանա մասնակցել Անգլիայի առաջնության 13-րդ տուրի` «Սթոք Սիթիի» հետ խաղին, որը կայանալու է նոյեմբերի 29-ին: Այս մասին հայտարարել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:

«Ո՛չ, Բալոտելլին չի խաղա: Կլինի այն կազմը, որը մասնկացեց նախորդ խաղին»,-ասել է Բրենդան Ռոջերսը նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Մարիոն չի մասնակցել «Քրիսթալ Փելասի» հետ խաղին և չի ընդգրկվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Լուդոգորեցի» հետ խաղի հայտացուցակում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում