Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող թոփ-10 մարզիկները

Սոցիալական ցանցերը դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, հանրաճանաչ դեմքերի համար իրենց երկրպագուների հետ կապ հաստատելու և նրանց թիվը մեծացնելու հերթական հարթակը: Ներկայացնում ենք Twitter սոցիալական ցանցում ամենաշատ հետևորդ ունեցող մարզիկների տասնյակը:

Առաջին հորիզոնականում Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է` ավելի քան 31 մլն հետևորդ: Պորտուգալացի գոլահարը Twitter-ում առաջին գրառումը կատարել է 2010 թվականին: 4 տարվա ընթացքում 31 մլն-ից ավելի հետևորդը հրաշալի ցուցանիշ է:

Ola Twitter! Welcome to my new official Twitter page…

— Cristiano Ronaldo (@Cristiano) 15 июня 2010

“>

Երկրորդ հորիզոնականում «Օրլանդո Սիթիի» կիսապաշտպան Կական է, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Սան Պաուլուում»: Բրազիլացին ունի ավելի քան 21 մլն հետևորդ: Առաջին անգամ Կական Twitter-ում գրառում է կատարել 2009 թվականին` տեղեկացնելով Մադրիդ վերադարձի մասին:

Estou de volta a Madrid

— Kaka (@KAKA) 17 октября 2009

“>

«Կլիվլենդի» բասկետբոլիս Լեբրոն Ջեյմսը, ով Twitter-ում գրանցվել է 2009 թվականին, զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: NBA-ի աստղի գրառումներին հետևում է ավելի քան 16 մլն օգտատեր:

2010 թվականին Twitter-ի օգտատերերի շարքը համալրեց Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը: Ուշագրավ է, որ բրազիլացու հետևորդների թիվը մեծացավ «Բարսելոնա» տեղափոխությունից, ապա Աշխարհի առաջնությունից հետո: Նեյմարը, ով առաջին գրառում կատարել է 2010 թվականի հունիսի 23-ին, այժմ ունի 15 մլն հետևորդ և այս ցուցանիշով մեր տասնյակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:

@deehsouza09 aii deeh é noix mlkii … vamos twitaaaaaarr

— Neymar Jr (@neymarjr) 22 июня 2010

“>

Ֆուտբոլային կախարդ Ռոնալդինյոն, ով այժմ հանդես է գալիս մեքսիկական «Կերետարոյում» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Բրազիլացին Twitter-ում ունի ավելի քան 11 մլն հետևորդ, իսկ առաջին գրառումը կատարել է 2009 թվականին:

Estou estreando o meu Twitter hoje…vira e mexe tem mais novidades por aqui.

— Ronaldinho Gaúcho (@10Ronaldinho) 7 апреля 2009

“>

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին, ում Twitter-ի էջին հետևում է 10 մլն-ից ավելի օգտատեր, զբաղեցնում է մեր տասնյակի վեցերորդ հորիզոնականը:

2009 թվականի նոյեմբերի 24-ին Twitter-ում իր առաջին գրառումը կատարեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան: Այժմ իսպանացի ֆուտբոլիստի պաշտոնական էջին հետևում է 9 մլն-ից ավելի օգտատեր:

Bienvenidos a mi página de Twitter. A partir de hoy actualizaré personalmente esta página.

— Andrés Iniesta (@andresiniesta8) 24 ноября 2009

“>

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի պաշտոնական էջին ևս հետևում է 9 մլն-ից ավելի օգտատեր: Պիկեն առաջին անգամ Twitter-ում գրառում է կատարել 2010 թվականի դեկտեմբերին` պատասխանելով թիմակից Կարլես Պույոլի գրառմանը:

@Carles5puyol hola puyi!! Ja estic per aqui!! Molts petons amic!!

— Gerard Piqué (@3gerardpique) 8 декабря 2010

“>

Այս տասնյակում տեղ է զբաղեցնում ևս մեկ բասկետբոլիստ. «Օկլահոմա Սիթիի» աստղ Կևին Դյուրանտի պաշտոնական էջի հետևորդների թիվն արդեն հատել է 8 մլն-ի սահմանը: Դյուրանտը միացել է Twitter-ին 2010 թվականին:

2010 թվականին Twitter-ի օգտատերերի շարքերը համալրեց Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն: Իսպանացու պաշտոնական էջին այժմ հետևում է 8.429.000 օգտատեր:

Checking twitter

— Xabi Alonso (@XabiAlonso) 27 августа 2010

“>

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում