Տովենի և Ֆաննիի գոլերի շնորհիվ «Մարսելը» հաղթեց «Նանտին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրը մեկնարկեց «Վելոդրոմ» մարազադաշտում. մրցաշարային աղյուսակի առաջատար «Մարսելը» հյուրընկալել էր Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտին»:

Մարսելո Բյելսայի սաներին հաջողվեց 2:0 հաշվով հաղթանակ տոնել և ամրապնդել իրենց տեղն առաջին հորիզոնականում: 24-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ֆլորիան Տովենը, իսկ 40-րդ րոպեին աչքի ընկավ Ռոդ Ֆաննին: Այս խաղից հետո «Մարսելն» ունի 34 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Նանտը» մնաց 24 միավորով` դեռևս 5-րդ տեղում:

Ֆրանսիայի առաջնություն, 15-րդ տուր

«Մարսել»-«Նանտ»` 2:0
Գոլերը` Տովեն 24՛, Ֆաննի 40՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում