Մոյեսի գլխավորությամբ «Ռեալ Սոսյեդադն» առաջին հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Սան-Սեբաստյանում քիչ առաջ ավարտվեց Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի առաջին` «Ռեալ Սոսյեդադ»-«Էլչե» հանդիպումը, որը հաղթական էր դաշտի տերերի նորանշանակ մարզիչ Դևիդ Մոյեսի համար: Արդեն 3-րդ րոպեին Կարլոս Վելան առաջ մղեց իր թիմին: 31-րդ րոպեին Վելան կրկնապատկեց հաշիվը, իսկ 53-րդ րոպեին մեքսիկացի ֆուտբոլիստը հեթ-տրիկ ձևակերպեց:

Նշենք, որ բրիտանացի մարզիչ Դևիդ Մոյեսի գլխավորությամբ սա «Ռեալ Սոսյեդադի» առաջին հաղթանակն էր: Այս հանդիպումից հետո «Ռեալ Սոսյեդադն» ունի 13 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, իսկ «Էլչեն» մնաց 19-րդ տեղում` ակտիվում ունենալով 10 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ»-«Էլչե»` 3:0
Գոլերը` Վելա 3՛, 31՛, 53՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում