Անչելոտի. Կրոսը հոգնե՞լ է. նա մեզ պետք է «Մալագայի» հետ խաղում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դեռևս չի պատրաստվում հանգստի հնարավորություն տալ կիսապաշտպան Թոնի Կրոսին, ով հայտարարել էր, թե երբեք այսքան շատ չի խաղացել և սկսում է հոգնել:

«Ես տեսնում եմ, որ թիմս մի փոքր հոգնել է: Սակայն, այնուամենայնիվ, ֆուտբոլիստները լավ են վերականգնվում: Հաջորդ շաբաթ` «Կորնելյայի» հետ գավաթային խաղում մի շարք ֆուտբոլիստներ կհանգստանան:

Կրո՞սը… Նա մեզ պետք է «Մալագայի» հետ խաղում, իսկ հաջորդ շաբաթ գուցե հանգստանա: Իլյարամենդին շարք է վերադարձել և կարող է փոխարինել Թոնիին: Ասյերը լավ հանդես եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` «Բազելի» հետ խաղում: Եթե անհրաժեշտություն առաջանա, մենք Թոնիի փոխարեն խաղաժամանակ կհատկացնենք Ասյերին»,-Անչելոտիի խոսքը մեջբերված է իսպանական մամուլից:

«Ռեալը», որն այժմ գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, «Մալագայի» հետ խաղալու է նոյեմբերի 29-ին, հանդիպման մեկնարկը`  Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում