Հայտնի են «Ոսկե գնդակի» 3 թեկնածուները

Այսօր ՖԻՖԱ-ն պաշտոնապես ներկայացրեց այն երեք ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են ստանալու  2014 թվականի արդյունքներով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված մրցանակը` «Ոսկե գնդակը»:

Այդ թեկնածուներն են Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը և Արգենտինայի հավաքականի, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:

Հաղթողի անունը պարզ կդառնա 2015 թվականի հունվարի 12-ին, Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր միջոցառման ժամանակ: Տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների և լրագրողների քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերին ՖԻՖԱ-ն հրապարակել էր «Ոսկե գնդակ 2014» մրցանակի թեկնածուների ընդլայնված` 23 ֆուտբոլիստից բաղկացած ցանկը, որն ուներ հետևյալ տեսքը`

Գարեթ Բեյլ («Ռեալ», Ուելս), Կարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Դիեգո Կոստա («Չելսի», Իսպանիա), Տիբո Կուրտուա («Չելսի», Բելգիա), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա), Անխել դի Մարիա («Մանչեսթեր Յունայթեդ», Արգենտինա), Մարիո Գյոտցե («Բավարիա», Գերմանիա), Էդեն Ազար («Չելսի», Բելգիա), Զլատան Իբրահիմովիչ («Պարի Սեն Ժերմեն», Շվեդիա), Անդրես Ինյեստա («Բարսելոնա», Իսպանիա), Թոնի Կրոս («Ռեալ», Գերմանիա), Ֆիլիպ Լամ («Բավարիա», Գերմանիա), Խավիեր Մասկերանո («Բարսելոնա», Արգենտինա), Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա), Թոմաս Մյուլլեր («Բավարիա», Գերմանիա), Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա), Նեյմար («Բարսելոնա», Բրազիլիա), Պոլ Պոգբա («Յուվենտուս», Ֆրանսիա), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Արյեն Ռոբեն («Բավարիա», Հոլանդիա), Խամես Ռոդրիգես («Ռեալ», Կոլումբիա), Բաստիան Շվայնշտայգեր («Բավարիա», Գերմանիա), Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի», Կոտ դ՛Իվուար):

Հետևեք մեզ նաև Telegram-ում