Հայտնի են տարվա լավագույն գոլի 3 թեկնածուները (տեսանյութեր)

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014 թվականի լավագույն գոլի հավակնորդների եռյակը: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մինչև դեկտեմբերի 1-ը տևած քվեարկության արդյունքում երկրպագուները Ֆերենց Պուշկաշի անունը կրող մրցանակին հավակնող 10 գոլերից ամենաշատը ձայն են տվել Ստեֆան Ռոշի, Խամես Ռոդրիգեսի, Ռոբին վան Պերսիի գոլերի օգտին (ներկայացված են ակտիվ հղումներով):

Ստեֆանի Ռոշ, Իռլանդիայի առաջնություն, «Պիմաունտ Յունայթեդ»-«Ուեկֆորդ Յուտս»

Խամես Ռոդրիգես, Աշխարհի առաջնություն, Կոլումբիա-Ուրուգվայ

Ռոբին վան Պերսի, Աշխարհի առաջնություն, Իսպանիա-Հոլանդիա

Հաղթողի անունը հայտնի կդառնա 2015 թվականի հունվարի 12-ին` Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ, երբ կհրապարակվի նաև «Ոսկե գնդակի» հաղթողի անունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում