Ֆետելի հրաժեշտի հանդիպումը «Ռեդ Բուլլի» հետ և յուրօրինակ նվերը (ֆոտոշարք)

«Ֆորմուլա-1»-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը գնացել է «Ռեդ Բուլլի»՝ Միլթոն Քեյնսում գտնվող բազա, որ հրաժեշտ տա թիմին։

Ֆետելի պայմանագիրը «Ռեդ Բուլլի» հետ ավարտվել է նոյեմբերի 28-ին։ Անցյալ շաբաթ արշավորդը առաջին թեստավորումն է անցել «Ֆերարիում», որի կազմում հանդես է գալու հաջորդ մրցաշրջանում։

-Սա հեշտ պահ չէ։ Վերջին վեց տարիներն անհավանական էին. մենք շատ բանի հասանք, մեծ աշխատանք կատարեցինք։ Կիրքը, նվիրվածությունը միշտ իմ սրտում կմնան։ Շատ-շատ շնորհակալ եմ բոլորիդ։ Մենք ունեինք լավագույն մեքենան, մենք լավագույն թիմն էինք։ Հնարավոր չէ բառերով արտահայտել ողջ երախտագիտությունս։ Այս տեղը միշտ ջերմությամբ կհիշեմ։ Երախտապարտ եմ ինձ համար արված ամեն ինչի համար,-ասել է Ֆետելն իր հրաժեշտի խոսքում։ 

Ֆետելը «Ռեդ Բուլլի» կազմում 4 անգամ հաղթել է «Ֆորմուլա-1»-ում, 38 Գրան-պրիներում, 44 անգամ մեկնարկել է փոուլ-դիրքից, 24 անգամ մրցավազքի լավագույն շրջան արձանագրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում