Հեմիլտոնը ստացել է աշխարհի չեմպիոնի մրցանակը (լուսանկարներ)

Դոհայում (Քաթար) կայացել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) 2013-14թթ. մրցաշրջանի ամփոփիչ հանդիսությունը: Մրցաշրջանի արդյունքներով աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնին հանձնել են նախատեսված մրցանակը:

Հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել է նաև, որ մրցաշրջանի լավագույն մրցարշավը Սոչիի Գրան-պրին է, որը կայացավ հոկտեմբերի 10-12-ը:

«Մրցանակը կստանանք դեկտեմբերի 19-ին, Սոչիում: Միջոցառմանը կմասնակցեն FIA-ի ներկայացուցիչներ»,-Instagram-ի իր պաշտոնական էջում գրել է Սոչիի Գրան-պրիի կազմակերպիչ Սերգեյ Վորոբյովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում