Գարի Նևիլ. «Ման. Յունայթեդն» այնքան վատն էր, որ գրեթե ծիծաղելի էր

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը, ով այժմ ֆուտբոլային մեկնաբան է, հիասթափություն է հայտնել նախկին թիմի խաղի վերաբերյալ, թեև վերջին խաղը «Սաութհեմփթոնի» դեմ «Մանկունյացիները» հաղթանակով ավարտեցին (2:1)։

-Կարծում եմ՝ նախկինում երբեք Լուի վան Գալի սաներն այդքան վատ չէին խաղացել փոխանցումների մասով։ Դա այնքան վատ էր, որ մեկ-մեկ գրեթե ծիծաղելի էր դառնում։ Եվ ես ծիծաղում էի, թեև դա ինձ համար էլ հաճելի չէր։

Պարզապես անհավատալի էր, թե քանի անգամ «Յունայթեդը» կորցրեց գնդակը առաջին կեսում, քանի անգամ հետփոխանցում կատարեց։ Իսկ նրանց կազմում շատ ուժեղ խաղացողներ կան։ Կիսապաշտպանությունը մոտ 100 մլն արժի, հարձակումը՝ 50-60 մլն։

Պաշտպանության մասին մոռացեք։ Յանգն ու Վալենսիան իրենց դիրքերում չեն խաղում, պաշտպանությունը երիտասարդներից է կազմված և խաղացողներից, որ իրենց դիրքում չեն։ Այդ առումով թերևս կարող եմ հասկանալ, թե ինչու է ամեն ինչ այդքան վատ։

Խաղացողները գնդակի հետ գործողություններում անվստահ տեսք ունեին, թիմին չէր բավարարում հակահարձակումն ու արագությունը։ «Արսենալի» դեմ էլ նրանք նույնքան վատ խաղացին, բայց այդ ժամանակ գոնե դի Մարիան կար, ում միջոցով հակագրոհներ էին իրականացվում։

Իսկ այս անգամ «Յունայթեդն» ընդհանրապես ոչինչ չուներ,-ասել է Նևիլը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում