Իբրահիմովիչը ՉԼ պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում է

Իբրահիմովիչը ՉԼ պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում է

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում գրավելով «Բարսելոնայի» դարպասը` «Պարի Սեն Ժերմենի» առաջատար Զլատան Իբրահիմովիչը մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ 10-րդ հորիզոնական:

Զլատանը, ով Չեմպիոնների լիգայում 6 թիմերի կազմում գոլ խփած միակ ֆուտբոլիստն է, խփեց մրցաշարում իր 43-րդ գոլը: Միայն 5 ֆուտբոլիստի է հաջողվել Չեմպիոնների լիգայում խփել 50 և ավելի գոլ` Լիոնել Մեսսի, Կրիշտիանու Ռոնալդու, Ռաուլ Գոնսալես Բլանկո, Ռուդ վան Նիստելռեյ, Թիերի Անրի: 

Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուները (գոլերի քանակը` դեկտեմբերի 10-ի տվյալներով)

75 Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)
72 Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ»)
71 Ռաուլ Գոնսալես Բլանկո («Ռեալ», «Շալկե 04»)
56 Ռուդ վան Նիստելռոյ (ՊՍՎ, «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ»)
50 Թիերի Անրի («Մոնակո», «Արսենալ», «Բարսելոնա»)
48 Անդրեյ Շևչենկո (Կիևի «Դինամո», «Միլան», «Չելսի»)
46 Ալֆրեդո դի Ստեֆանո («Ռեալ»)
46 Ֆիլիպո Ինձագի («Յուվենտուս», «Միլան»)
44 Դիդյե Դրոգբա («Օլիմպիկ», «Գալաթասարայ», «Չելսի»)
43 Զլատան Իբրահիմովիչ («Այաքս», «Յուվենտուս», «Ինտեր», «Բարսելոնա», «Միլան», «Պարի Սեն Ժերմեն»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում