«Մաքլարենը» ներկայացրել է 2015 թվականի թիմը (լուսանկար)

«Մաքլարենը» ներկայացրել է 2015 թվականի թիմը (լուսանկար)

Բրիտանական «Մաքլարենը» ներկայացրել է իր հիմնական ավտոարշավորդներին, ովքեր 2015 թվականին մասնակցեու են «Ֆորմուլա 1»-ի մրցաշարերին։

Ինչպես տեղեկանում ենք «Մաքլարենի» պաշտոնական կայքից, հիմնական արշավորդներ լինելու են Ջենսոն Բաթոնը և «Ֆերարիից» օրեր առաջ տեղափոխված Ֆերնանդո Ալոնսոն, իսկ նրանց կփոխարինի Քևին Մագնուսենը:

Ալոնսոն ասել է.

-Երբեք չեմ թաքցրել իմ խորին հիացմունքն Այրտոն Սենայի հանդեպ, ով իմ կուռքն է, իմ սիրելի արշավորդը։

Պատիվ ունեմ միանալու այն թիմին, ուր հանդես է եկել նա։ Ես միանում եմ այս նախագծին անսահման ոգևորությամբ։

Բաթոնը ևս հայտնել է իր ուրախությունը «Մաքլարենում» 6-րդ մրցաշրջանն սկսելու առթիվ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում