Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերի հավանական մրցակիցները

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերի հավանական մրցակիցները

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 15-ին, Նյոնում: Այն թիմերը, որոնք եղել են նույն խմբում կամ ներկայացնում են նույն երկիրը, չեն  կարող մրցել իրար հետ: Դրա հետ մեկտեղ` խմբերի առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը մրցելու են երկրորդ հորիզոնականները զբաղեցրածների հետ:

Խմբերի հաղթողները` «Ատլետիկո» (Իսպանիա), «Ռեալ»  (Իսպանիա), «Մոնակո» (Ֆրանսիա), «Բորուսսիա» (Գերմանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Բարսելոնա»  (Իսպանիա), «Չելսի» (Անգլիա), «Պորտու» (Պորտուգալիա):

Երկրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը` «Յուվենտուս» (Իտալիա), «Բազել» (Շվեյցարիա), «Բայեր» (Գերմանիա), «Արսենալ» (Անգլիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Պարի Սեն Ժերմեն» (Ֆրանսիա), «Շալկե 04» (Գերմանիա), «Շախտյոր» (Ուկրաինա):

Խմբերի հաղթողները

A խումբ. «Ատլետիկո»: Հավանական մրցակիցները` «Բազել», «Բայեր», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Պարի Սեն Ժերմեն», «Շալկե 04», «Շախտյոր»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկու` Մարիո Մանջուկիչ – 5 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` 1974, 2014 թվականներին արծաթե մեդալակիր:

B խումբ. «Ռեալ»: Հավանական մրցակիցները` «Յուվենտուս», «Բայեր», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Պարի Սեն Ժերմեն», «Շալկե 04», «Շախտյոր»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկուներ` Կարիմ Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդու – 5 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` 10-ակի գավաթակիր (1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014):

C խումբ. «Մոնակո»: Հավանական մրցակիցները` «Յուվենտուս», «Բազել», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Շալկե 04», «Շախտյոր»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկուներ` Այմեն Աբդենուր, Ֆաբինյո, Ժոաու Մոուտինյո, Օկամպոս – 1 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` 2004 թվականին եզրափակչի մասնակից:

D խումբ. «Բորուսսիա»: Հավանական մրցակիցները` «Յուվենտուս», «Բազել», «Մանչեսթեր Սիթի», «Պարի Սեն Ժերմեն», «Շախտյոր»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկու` Չիրո Իմմոբիլե – 4 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` 1997 թվականին չեմպիոն:

E խումբ. «Բավարիա»: Հավանական մրցակիցները`  «Յուվենտուս», «Բազել», «Արսենալ», «Պարի Սեն Ժերմեն», «Շախտյոր»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկուներ` Թոմաս Մյուլլեր, Մարիո Գյոտցե – 3 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` 5-ակի չեմպիոն (1974, 1975, 1976, 2001, 2013):

F խումբ. «Բարսելոնա»: Հավանական մրցակիցները` «Յուվենտուս», «Բազել», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկու` Լիոնել Մեսսի – 8 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` 4-ակի չեմպիոն (1992, 2006, 2009, 2011):

G խումբ. «Չելսի»: Հավանական մրցակիցները` «Յուվենտուս», «Բազել», «Բայեր», «Պարի Սեն Ժերմեն», «Շախտյոր»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկուներ` Դիդյե Դրոգբա, Սեսկ Ֆաբրեգաս, Էդեն Ազար, Նեմանյա Մատիչ, Ջոն Թերրի – 2 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` 2012 թվականի չեմպիոն:

H խումբ. «Պորտու»: Հավանական մրցակիցները` «Յուվենտուս», «Բազել», «Բայեր», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Պարի Սեն Ժերմեն», «Շալկե 04»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկու` Ջեքսոն Մարտինես – 5 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` երկակի գավաթակիր (1987, 2004):

Երկրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը

A խումբ. «Յուվենտուս»: Հավանական մրցակիցները` «Ռեալ», «Մոնակո», «Բորուսսիա», «Բավարիա», «Բարսելոնա», «Չելսի», «Պորտու»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկու` Կարլոս Տևես – 3 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` երկակի չեմպիոն (1985, 1996):

B խումբ. «Բազել»: Հավանական մրցակիցները` «Ատլետիկո», «Մոնակո», «Բորուսսիա», «Բավարիա», «Բարսելոնա», «Չելսի», «Պորտու»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկու` Դերլիս Գոնսալես – 2 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` 1974 թվականին քառորդ եզրափակիչ փուլ:

C խումբ «Բայեր»: Հավանական մրցակիցները` «Ատլետիկո», «Ռեալ», «Բարսելոնա», «Չելսի», «Պորտու»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկու` Սոն Հին Մին – 3 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` 2002 թվականին եզրափակչի մասնակից:

D խումբ. «Արսենալ»: Հավանական մրցակիցները` «Ատլետիկո», «Ռեալ», «Մոնակո», «Բավարիա», «Բարսելոնա», «Պորտու»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկուներ` Լուկաս Պոդոլսկի, Ալեքսիս Սանչես, Դեննի Ուելբեք – 3 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` 2006 թվականի եզրափակչի մասնակից:

E խումբ. «Մանչեսթեր Սիթի»: Հավանական մրցակիցները` «Ատլետիկո», «Ռեալ», «Մոնակո», «Բորուսսիա», «Բարսելոնա», «Պորտու»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկու`  Սերխիո Ագուերո – 5 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` 2014 թվականին 1/8 եզրափակչի մասնակից:

F խումբ. «Պարի Սեն Ժերմեն»: Հավանական մրցակիցները` «Ատլետիկո», «Ռեալ», «Բորուսսիա», «Բավարիա», «Չելսի», «Պորտու»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկու` Էդինսոն Կավանի – 5 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` 1995 թվականին կիսաեզրափակչի մասնակից:

G խումբ. «Շալկե 04»: Հավանական մրցակիցներ` «Ատլետիկո», «Ռեալ», «Մոնակո», «Բարսելոնա», «Պորտու»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկու` Կլաաս-Յան Հունտելար – 3 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` 2011 թվականի կիսաեզափակչի մասնակից:

H խումբ. «Շախտյոր»: Հավանական մրցակիցներ` «Ատլետիկո», «Ռեալ», «Մոնակո», «Բորուսսիա», «Բավարիա», «Բարսելոնա», «Չելսի»:

Խմբային փուլի լավագույն ռմբարկու` Լուիս Ադրիանո – 9 գոլ:
Մրցաշարում գրանցած լավագույն արդյունքը` 2011 թվականի քառորդ եզրափակչի մասնակից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում