Պիկեն և Շակիրան որոշել են իրենց որդուն 7 լեզու սովորեցնել

Պիկեն և Շակիրան որոշել են իրենց որդուն 7 լեզու սովորեցնել

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն և նրա զուգընկերուհին` երգչուհի Շակիրան հետ որոշել են իրենց որդուն` Միլանին 7 լեզու սովորեցնել` իսպաներեն, կատալոներեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն և ռուսերեն:

«Յուրաքանչյուր երեխա մինչև 3 տարեկան կարող է լեզուներ սովորելու հարցում մեծ հաջողությունների հասնել: Մենք Միլանին 7 լեզու ենք սովորեցնում: Երեխաներն ավելի շատ են հասկանում, քան մենք պատկերացնում են: Երբեք շուտ չէ սկսել զբաղվել երեխայի կրթության հարցերով, անգամ նորածնին կարելի է սովորեցնել»,-Պիկեի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից:

Պիկեն նաև նշել է, որ Միլանն արդեն լավ տիրապետում է իսպաներենին և կատալոներենին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում