Կլոպն ակնարկել է, որ Հենրիխ Մխիթարյանի համար տարին ավարտված է

Կլոպն ակնարկել է, որ Հենրիխ Մխիթարյանի համար տարին ավարտված է

«Բորուսսիայի» ճգնաժամային դրությանը գումարվում են առաջատար ֆուտբոլիստների վնասվածքները:

Յակուբ Բլաշչիկովսկու ապաքինվելուց հետո վնասվածք ունեցող ֆուտբոլիստների շարքը համալրեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով բուժզննում կանցնի վաղը:

Բունդեսլիգայի 15-րդ տուրի` «Հերտայի» հետ արտագնա հանդիպման 34-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հարված կատարեց դարպասի ուղղությամբ, ինչից անմիջապես հետո ազդրի շրջանում ցավ զգաց: Մխիթարյանը չկարողացավ շարունակել հանդիպումը, և Յուրգեն Կլոպը նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Բլաշչիկովսկուն: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կլոպն ասել է, որ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի այս տարվա վերջին` «Վոլֆսբուրգի» և «Վերդերի» հետ խաղերին:

«Մխիթարյանը ծակող ցավ է զգացել, ինչը դժվար թե թույլ տա նրան մասնակցել առաջիկա խաղերին»,-Կլոպի խոսքը մեջբերված է գերմանական մամուլից:

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Գերմանիայի առաջնության 12 խաղի, Գերմանիայի գավաթի խաղարկության 2 հանդիպման, իսկ Չեմպիոնների լիգայում խաղադաշտ է դուրս եկել 5 անգամ: Այս խաղերի ընթացքում Մխիթարյանին հաջողվել է խփել 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում