Մոուրինյո. 1/8 եզրափակչում ցանկանում եմ մրցել «ՊՍԺ»-ի հետ

Մոուրինյո. 1/8 եզրափակչում ցանկանում եմ մրցել «ՊՍԺ»-ի հետ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ցանկանում է մրցել «Պարի Սեն Ժերմենի» հետ:

«Մրցակիցների հարցում մեծ ընտրություն չկա` 5 հավանական մրցակից ունենք: Չեմ ցանկանում բարդացնել կյանքը, կասեմ, որ ցանկանում եմ` մրցենք «Պարի Սեն Ժերմենի» հետ: Դա մեզ թույլ կտա արտագնա խաղի վրա քիչ ժամանակ և գումար ծախսել:

Բացի այդ, «Պարի Սեն Ժերմենն» ուժեղ թիմ է, իսկ ես սիրում եմ նման մրցակիցներ ունենալ: Դա մոտիվացնում է ֆուտբոլիստներին: Այնպես որ, եթե ես ընտրության հնարավորություն ունենայի, կընտրեի փարիզցիներին»,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Չելսիի» պաշտոնական կայքից:

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 15-ին: Այս փուլի հավանական մրցակիցներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում