Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի 6 շաբաթ

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի 6 շաբաթ

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի` «Հերտայի» հետ խաղում վնասվածք ստացավ, այսօր բուժզննում է անցել:

Գերմանական «Bild» պարբերականը հաղորդում է, որ Մխիթարյանն ակումբի բժիշկ Մարկուս Բրաունի ուղեկցությամբ MRT (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) հետազոտության է ենթարկվել: 25-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի մկանային վնասվածք: «Բորուսսիայի»` Twitter-ում պաշտոնական էջը հաղորդում է, որ այս վնասվածքի պատճառով հայ ֆուտբոլիստը բաց կթողնի 6 շաբաթ:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Գերմանիայի առաջնության 12 խաղի, Գերմանիայի գավաթի խաղարկության 2 հանդիպման, իսկ Չեմպիոնների լիգայում խաղադաշտ է դուրս եկել 5 անգամ: Այս խաղերի ընթացքում Մխիթարյանին հաջողվել է խփել 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում