Հենրիխ Մխիթարյան. Հույս ունեմ` վնասվածքից հետո ավելի ուժեղ կլինեմ

Հենրիխ Մխիթարյան. Հույս ունեմ` վնասվածքից հետո ավելի ուժեղ կլինեմ

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց է թողնելու 6 շաբաթ, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար և համոզմունք է արտահայտել, որ 2015 թվականի ընթացքում իր թիմն ավելի հաջող է հանդես գալու:

«Սիրելի՛ ընկերներ, շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար: Հույս ունեմ` վնասվածքից հետո ավելի ուժեղ կլինեմ: Ես համոզված եմ` 2015 թվականը մեր ակումբի համար հաջող տարի է լինելու, և ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ ձեզանից յուրաքանչյուրին երջանկացնելու համար»,-գրել է Մխիթարյանը Twitter-ի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնության 15-րդ տուրից հետո «Բորուսսիան» ունի 14 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս է եկել 1/8 եզրափակիչ փուլ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում