Լյուիս Հեմիլթոնը ճանաչվել է «BBC»-ի վարկածով տարվա մարզիկ (լուսանկարներ, տեսանյութ)

Լյուիս Հեմիլթոնը ճանաչվել է «BBC»-ի վարկածով տարվա մարզիկ (լուսանկարներ, տեսանյութ)

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը «BBC»-ի վարկածով ճանաչվել է տարվա մարզիկ: Երկրորդ տեղում գոլֆիստ Ռորի Մաքիլրոյն է, երրորդը՝ թեթևաթլետ Ջոանի Պեվեյը:

Լավագույն մարզիկի ընտրությանը մասնակցել է 620 932 մարդ, որոնցից Հեմլիթոնի օգտին է քվեարկել 34 տոկոսը:

-Ինձ թվում էր՝ Ռորին կհաղթի,-ասել է Հեմիլթոնը, ում ստացած ձայները 14 տոկոսով գերազանցել էին գոլֆիստի ցուցանիշը: -Կարծում էի՝ ես չեմ հաղթի:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել քվեարկությանը մասնակցած բոլոր մարդկանց: Անկեղծորեն՝ ես նման արդյունք չէի սպասում, պարզապես խոսքեր չունեմ: Հպարտանում եմ, որ նման մարզիկների կողքին եմ գտնվում:
Չէի հասնի սրան առանց իմ հիանալի թիմի, ընտանիքի, հորս, ով օգնել է ինձ, որոշ ժամանակ չորս աշխատանք է կատարել, ողբորս-այդ մարդիկ ոգեշնչել են ինձ:

Շատ շնորհակալ եմ երկրպագուներին: Միշտ ասել և ասում եմ, որ մենք հաղթում և պարտվում ենք միասին: Հույս ունեմ՝ հետագայում էլ ձեզ հպարտանալու առիթներ կտամ,-ասել է Հեմիլթոնը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում